Տիեզերական ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունները կստանան հարկային արտոնություն
ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է բարձր տեխնոլոգիական ընկերություններին տիեզերական ոլորտում գործունեություն ծավալելու համար տալ հարկային արտոնություն:
«[url=https://armenpress.am/arm/news/1007540.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ «Տիեզերական գործունեության մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը ստացավ 113 կողմ ձայն:
ԳՈՎԱԶԴ00:27Իմանալ ավելին
Փաթեթը ԱԺ նիստում ներկայացրել էր ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը՝ մասնավորապես նշելով, որ նախագիծը բարձր տեխնոլոգիական ընկերություններին տիեզերական ոլորտում գործունեություն ծավալելու համար հարկային արտոնություն տալու և տիեզերական ոլորտում գործունեությունը լիցենզավորման ենթակա ոլորտ դարձնելու մասին է:
Տիեզերական գործունեության մասին օրենքի նախագծով կարգավորվում են ՀՀ-ում տիեզերական գործունեության կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները: Սահմանվում են տիեզերական գործունեության, տեխնիկայի, օբյեկտների, ենթակառուցվածքների և տիեզերական տարածության հասկացությունները: