211652_close_icon
views-count3012 դիտում article-date 12:20 06-03-2020

Նիկոլ Փաշինյանը ՀՀ քաղաքացու անձնագիր է հանձնել 105-ամյա Նուրհան Յուսուփովիչին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ քաղաքացու անձնագիր է հանձնել 105-ամյա Նուրհան Յուսուփովիչին: Այս մասին վարչապետը գրել է «Ֆեյսբուք»-ի իր [url=https://www.facebook.com/nikol.pashinyan/photos/a.1895098537477199/2574126926241020/?type=3&theater]էջում[/url]՝ հրապարակելով լուսանկար: «Ինձ համար մեծ պատիվ էր Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր հանձնել 105-ամյա մեր հայրենակից Նուրհան Յուսուփովիչին (նա ծնվել է Ստամբուլում՝ 1915 թվականին): Կրկնակի հուզիչ էր իմանալ, որ Նուրհան Յուսուփովիչը մշտական բնակության Հայաստան վերադառնալու որոշումը կայացրել է Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությամբ ոգեշնչվելով: Նկարում՝ Նուրհան Յուսուփովիչը համբուրում է հենց նոր իրեն շնորհված՝ ՀՀ քաղաքացու անձնագիրը»,- գրել է վարչապետը: Փետրվարի 19-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ նախագահին առաջարկել է քաղաքացիություն շնորհել Հայաստանում գտնվող 105-ամյա իտալահային: «Այսօր շատ հիշարժան փաստաթուղթ եմ ստորագրել. ՀՀ նախագահին առաջարկել եմ մեր հայրենակից 105-ամյա Ն.Յ.-ին ՀՀ քաղաքացիություն շնորհել՝ իր դիմումի համաձայն: Ն.Յ.-ն ծնվել է 1915 թվականին, Արեւմտյան Հայաստանում, ներկայումս բնակվում է Հայաստանի Հանրապետությունում եւ 105 տարեկանում ցանկացել է ՀՀ քաղաքացիություն ընդունել՝ ունենալով Իտալիայի քաղաքացիություն: Աշխարհի յուրաքանչյուր հայ պիտի ունենա ՀՀ քաղաքացիություն։ Հայաստանի Հանրապետության հպա՛րտ քաղաքացի»,-«Ֆեյսբուք»-ի իր էջում գրել էր վարչապետը: 105-ամյա հայազգի Նուրհան Բողոսի Յուսուփովիչն արդեն մի քանի ամիս է՝ Հայաստանում է: Որոշել է կյանքի մնացած հատվածը ոչ միայն Հայաստանում անցկացնել, այլև ստանալ ՀՀ քաղաքացիություն: «Հայաստան եկել եմ առաջին անգամ: Ցավոք, աշխատանքային տարիներս այնպես դասավորվեցին, որ չկարողացա այդ ընթացքում լինել Հայաստանում: Ինչպես ասում են, երբեք ուշ չէ, մեծ սիրով եմ եկել և շատ ուրախ եմ, որ այստեղ եմ»,- «[url=https://armenpress.am/arm/news/1007542.html]Արմենպրես[/url]»-ի հետ զրույցում ասել է Նուրհան պապը: Նուրհան Յուսուփովիչը ծնվել է 1915 թվականին Թուրքիայում: Սկզբում ընտանիքով բնակվել են Ստամբուլում, այնուհետև տեղափոխվել Անկարա: Հայրը առևտրական էր, գլխակագործ: Նյութերը բերում էր Իտալիայից և տեղում կարում գլխարկներ: Երեխաների լավ կրթություն ստանալու համար ապահովել է ամեն հնարավոր պայմանները: Նուրհան Ժոզեֆովիչը կրթություն է ստացել տեղի իտալական դպրոցում: Միշտ աչքի է ընկել առաջադիմությամբ, և պատահական չէ, որ իտալացի մասնագետների ուշադրության կենտրոնում է եղել: Կրթությունն ավարտելուց հետո որոշ ժամանակ աշխատել է Թուրքիայում Իտալիայի դեսպանատանը: Սկզբում աշխատում էր որպես մշակույթի գծով քարտուղար: Այդպես սկսում է իր դիվանագիտական աշխատանքը: Հետագայում Նուրհան Ժոզեֆովիչն աշխատում է դեսպանատանը որպես ռազմական ատաշեի երրորդ, այնուհետև երկրորդ քարտուղար, իսկ դիվանագիտական գործունեությունն ավարտել է առաջին քարտուղարի պաշտոնում: Կենսաթոշակային տարիքում արդեն մեկնել է Իտալիա, որտեղ և բնակվել է որոշ ժամանակ: Եվ ահա ամիսներ առաջ տեղափոխվել է Հայաստան: Նուրհան պապը զավակներ չունի, մայրն ու կինը մահացել են, և այժմ նա Հայաստանում բնակվում է քրոջ ու քրոջ տղայի ընտանիքի հետ:

Նմանատիպ նյութեր