211652_close_icon
views-count7212 դիտում article-date 11:27 06-03-2020

Բալային համակարգը կոնկրետ արդյունքներ է տալիս. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրում է, որ ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգը կոնկրետ արդյունքներ է տալիս: Վարչապետն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում: «Պետք է արձանագրեմ, որ բալային համակարգը արդեն կոնկրետ արդյունքներ է տալիս: Մասնավորապես՝ Ճանապարհատրանսպորտային պատահարներից զոհերի թիվը նախորդ տարվա համեմատ հանրապետությունում նվազել է 3-ով, իսկ 2018 թվականի համեմատությամբ՝ 18-ով, չնայած ավտոմեքենաների թիվը Հայաստանում մի քանի տասնյակ հազարով ավելացել է: Երեւան քաղաքում 2019 թվականի մարտի 6-ի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը նվազել է 38-ով, զոհերի թիվը 1-ով, վիրավորների թիվը 84-ով»,- գրել է ՀՀ վարչապետը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր