211652_close_icon
views-count1882 դիտում article-date 11:56 06-03-2020

ԱՄՆ-ում Աննա Հակոբյանի հանդիպման մասին. ինչ է քննարկվել

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը և Հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը մարտի 4-ին Վաշինտոնում հանդիպում են ունեցել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) Եվրոպայի և Ասիայի հարցերով բյուրոյի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բրոք Բիրմանի հետ: Այս մասին տեղեկացրեցին Աննա Հակոբյանի գրասենյակից: Աննա Հակոբյանը պարոն Բիրմանին շնորհակալություն է հայտնել Հայաստանի ժողովրդավարական զարգացման նպատակով անկախությունից ի վեր Հայաստանին ցուցաբերած աջակցության համար։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հիմնադրամի գործունեության շրջանակներում համագործակցության հնարավորությունները։ Մասնավորապես, քննարկվել են հանրակրթական դպրոցներում առողջ ապրելակերպի խթանմանը, մարզային մշակութային կենտրոնների հզորացմանը, շրջակա միջավայրի պահպանությանը միտված ծրագրերը:

Նմանատիպ նյութեր