211652_close_icon
views-count5860 դիտում article-date 13:27 06-03-2020

Չինաստանում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը անցել է 80 հազարից

Չինաստանում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 80.552-ի։ Այդ մասին հայտնում է Ria Novosti-ն՝ հղում անելով Չինաստանի առողջապահության նախարարությանը։ Ներկա պահին հիվանդ է 23.784 մարդ, որոնցից 5737-ը գտնվում է ծանր վիճակում, ևս 53.726 մարդ դուրս է գրվել հիվանդանոցից, մահացել է 3042-ը։ 2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում նոր կորոնավիրուսի բռնկման մասին, որի հարուցիչը 2019-nCoV վիրուսն է։

Նմանատիպ նյութեր