211652_close_icon
views-count2676 դիտում article-date 09:13 06-03-2020

Սուտ մատնության համար պատիժը կխստացվի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ առաջիկայում կխստացվի սուտ մատնության համար ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված պատիժը: Ի դեպ, այս մասին որոշման նախագիծը ՀՀ արդարադատության նախարարությունը նոր է շրջանառության մեջ դրել իրավական ակտերի նախագծերի միասնական կայքէջում և արդեն հասցրել է 6 կողմ և 1 դեմ ձայն հավաքել։ Մեզ հայտնի դարձավ, որ առաջարկվող օրենսդրական փոփոխությունների պայմաններում ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված պատիժները կխստացվեն։ Մասնավորապես, նշված օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով նկարագրված արարքը նախատեսված է որպես միջին ծանրության հանցագործություն, իսկ 2-րդ մասով նկարագրված արարքը՝ ծանր հանցագործություն: Այսինքն 333-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիան կշարադրվի հետևյալ խմբագրությամբ՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: Իսկ 2-րդ մասի սանկցիան՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը վեց տարի ժամկետով: Պարզվում է, որ հաճախ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու համար մեղադրվող կամ դատապարտված անձինք, գիտակցելով սուտ մատնության համար նախատեսված պատժի համեմատաբար թեթև լինելու հանգամանքը (օրինակ՝ տուգանք), չեն կաշկանդվում հանցագործության մասին սուտ մատնություն կատարելուց։ Այս փոփոխության արդյունքում ԱՆ-ն հույս ունի, որ սուտ մատնության դեպքերը կնվազեն»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր