211652_close_icon
views-count2960 դիտում article-date 21:18 05-03-2020

Սա՞ է ձեր փոխած արժեքային համակարգը... Պատգամավորների պարգեւատրումներն աճել են 827 %-ով. Արսեն Բաբայան

Ներկայացնում եմ 2018 եւ 2019 թվականներին ԱԺ պատգամավորների եւ աշխատակազմի աշխատողների ստացած պարգեւատրումների, հավելավճարների եւ հավելումների չափերը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է իրավապաշտպան Արսեն Բաբայանը։ Մինչ այդ նա նշել է. «Քաղաքական իշխանությունը շատ է սիրում համեմատություններ անել նախկինի հետ։ Այդպիսի մի համեմատություն էլ ես անեմ»։ «Պատկերը, իմ համոզմամբ, շատ խոսուն է։ Այսպես. 1. Պատգամավորների պարգեւատրումներն աճել են 827 %-ով։ Հիշեցնեմ, որ պատգամավորների քանակը 2019-ին աճել է ընդամենը 26 %-ով 2. Աշխատակազմի աշխատողների (անհամեմատ ցածր աշխատավարձներ ստացողներ) պարգեւատրումներն աճել են 210 %-ով։ Սա՞ է ձեր փոխած արժեքային համակարգը...»։ «Մեզ իրական հեղափոխություն է պետք, որի շնորհիվ փոփոխված արժեքների արդյունքում նախ 8 անգամ կաճի հանրության սոցիալական վիճակը եւ հետո նոր կմտածեն պատգամավորների մասին։ Պատգամավորներն, ի դեպ, այս հավելյալ վարձատրությունները ստանում են իրենց ունեցած միջինից բարձր աշխատավարձերին (շուրջ 500.000 դրամ) վրադիր, մինչդեռ Հայաստանի Հանրապետությունում միջին աշխատավարձը կազմում է ընդամենը 200.000 դրամ», գրել է Արսեն Բաբայանը եւ ընդգծել, որ տվյալները պաշտոնական աղբյուրից են։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր