211652_close_icon
views-count23052 դիտում article-date 20:52 05-03-2020

Արամ Վարդանյանի բնակարանից վերցրել են անձնական կյանքին վերաբերվող տեսաերիզներ և այլն իրեր, որոնք ընդհանարպես քրեական գործի հետ ոչ մի առնչություն չունեն. փաստաբան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am

[url=https://www.tert.am/am/news/2020/03/05/Sahakyan/3228741?fbclid=IwAR3-l17U0-6bpFqC-zPoQOJQAgHJMM2p5re-RFeRS9ppnPszzlBAWMja-mU]Tert.am[/url]-ը գրում է. Արամ Վարդանյանի բնակարանից վերցրել են անձնական կյանքին վերաբերվող տեսաերիզներ և այլն իրեր, որոնք ընդհանարպես քրեական գործի հետ ոչ մի առնչություն չունեն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արամ Վարդանյանի՝ «Վստրեչի Ապեր»-ի փաստաբան Լուսինե Սահակյանը: «Մենք առարկել ենք դա, որովհետև քրեական գործի համար էական նշանակություն ունեցող իրեր պետք է վերցվեն»,- նշեց նա: Սահակյանի խոսքով՝ ոչ մի բան, բնականաբար, չի հայտնաբերվել, Արամ Վարդանյանը այդ քրեական գործի հետ որևէ առնչություն ունենալ չի կարող և որոշման բովանդակային մասից էլ է երևում, որ խոսքը գնում է ինչ-որ անձանց ենթադրությունների մասին: «Իհարկե, այդ անձանց մենք գիտենք, գիտենք նրանց առնչությունը որոշակի անձանց հետ, նրանց շահագրգռվածությունը նման ենթադրություններ անելու: Մենք շուտով դրան կանդրադառնանք և կնշենք՝ ինչ շահագրգռվածություն ունեն նման անձինք, որ նման հաղորդումներ են տալիս:»,- նշեց նա: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2020/03/05/Sahakyan/3228741?fbclid=IwAR3-l17U0-6bpFqC-zPoQOJQAgHJMM2p5re-RFeRS9ppnPszzlBAWMja-mU]այստեղ[/url] Ինչպես[url=https://shamshyan.com/hy/article/2020/03/05/1149046/] ավելի վաղ[/url] դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, այսօր՝ մարտի 5-ին, մեծ թվով ոստիկանության ծառայողներ, այդ թվում՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության՝ ժողովրդին հայտնի «Կարմիր բերետներ», Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի մեծ թվով քննիչներ ժամանել էին Արամ Վարդանյանի սեփական տուն։ Ոստիկանների աշխատանքը տեղում ղեկավարում էին Երևանի փոխոստիկանապետ Արթուր Զաքարյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Կարեն Գրիգորյանը և ոստիկանության Էրեբունու բաժնի պետ Խորեն Բարխոյանը։ Տան մուտքի մոտ Ա. Վարդանյանի փաստաբան Լուսինե Սահակյանը պահանջեց, որպեսզի ոստիկաններն ու քննիչները հայտնեն, թե ինչի համար են մի ամբողջ ոստիկանական ուժերով ժամանել Ա. Վարդանյանի տուն։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր