211652_close_icon
views-count2271 դիտում article-date 20:36 05-03-2020

Բակո Սահակյանը պետական պարգևներ և պատվավոր կոչումների վկայականներ է հանձնել Արցախի կենսագործունեության տարբեր բնագավառներում հաջողություններ արձանագրած մի խումբ անձանց

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 5-ին պետական պարգեւներ եւ պատվավոր կոչումների վկայականներ է հանձնել հանրապետության կենսագործունեության տարբեր բնագավառներում հաջողություններ արձանագրած մի խումբ անձանց: Այս մասին տեղեկացնում է ԱՀ նախագահի աշխատակազմը: Շնորհավորելով ներկաներին՝ Նախագահ Սահակյանը նշել է, որ նրանք տարբեր ոլորտներ են ներկայացնում եւ իրենց երկարամյա բեղմնավոր աշխատանքով մեծապես նպաստում են մեր պետության զարգացմանը: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ պետությունն արժեւորում եւ գնահատում է նրանց հայրենանվեր գործունեությունը՝ վստահություն հայտնելով, որ այսուհետ եւս նրանք կշարունակեն աշխատել նույն եռանդով եւ արդյունավետությամբ:

Նմանատիպ նյութեր