211652_close_icon
views-count3608 դիտում article-date 17:16 05-03-2020

Նշանակալից իրադարձություն հայկական սպորտի պատմության մեջ. ՀՀ պատվիրակը ընտրվել է միջազգային մարզական ֆեդերացիայի՝ ISF-ի նախագահության անդամ

Մարտի 1-4-ը Սերբիայի մայրաքաղաք Բելգրաընթանում կայացել է դպրոցականների միջազգային մարզական ֆեդերացիայի՝ ISF-ի գլխավոր ժողով՝ գլխավոր ասամբլեան, որին 74 երկրի պատվիրակների շարքում մասնակցել է նաև Հայաստանը ներկայացնող, դպրոցականների հանրապետական մարզական ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, սպորտի բռնագավառի երկարամյա, հմուտ և փորձառու մասնագետ՝ ԱՐՄԱՆ ԱՅՎԱԶՅԱՆԸ: Մարտի 3-ին կայացան ISF-ի նախագահության անդամների ընտրություններն, որին Հայաստանը առաջին անգամ ուներ իր թեկնածուն՝ դպրոցականների հանրապետական մարզական ֆեդերացիայի գլխավոր քարտուղար ՝ԱՐՄԱՆ ԱՅՎԱԶՅԱՆԸ: ISF-ին անդամակից 127 երկրներից ընտրություններին ներկա էին 74-ի ներկայացուցուիչները (քվորում կար): Թեկնածուների թիվը 16-ն էր, ու քվերակության արդյունքերով պիտի ընտրվեին 9-ը: Ընտրության արդյունքներով ամենից շատ ձայներ՝60 հավաքեց Պերուի պարվիրակ Սոֆի Բորդետն, որին ստացած 54 ձայնով հաջորդեց ՀԱՅԱՍՏԱՆԻ պատվիրակ ԱՐՄԱՆ ԱՅՎԱԶՅԱՆՆ, ով Հայաստանից առաջին էր , որ արժանցավ նման մեծ պատվի ՝ ընտրվեց դպրոցականների միջազգային մարզական ֆեդերացիայի՝ ISF-ի նախագահության անդամ: Կարտարվածն, իսկապես նշանակալից իրադարձություն է հայկական սպորտի պատմության մեջ: Նախագահության կազմում ստացած առավելագույն ձայների շնորհիվ Պերուի և Հայաստանի ներկայացուցիչներից բացի ընդգրկվեցին նաև Սենեգալի, Հնդկաստանի, Քենիայի, Ղազախստանի, Իսրայելի և Բուլղարիայի պատվիրակները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր