211652_close_icon
views-count108503 դիտում article-date 16:12 05-03-2020

Ոստիկանական մի քանի ուժեր, այդ թվում՝ «Կարմիր բերետներ», քննիչների հետ ժամանել են հանցագործ աշխարհում հայտնի «քրեական հեղինակություն» Վստրեչի Ապերի տուն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ մեծ թվով ոստիկանության ծառայողներ, այդ թվում՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության՝ ժողովրդին հայտնի «Կարմիր բերետներ», Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի մեծ թվով քննիչներ ժամանեցին Արամ Վարդանյանի սեփական տուն։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանների աշխատանքը տեղում ղեկավարում էին Երևանի փոխոստիկանապետ Արթուր Զաքարյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Կարեն Գրիգորյանը և ոստիկանության Էրեբունու բաժնի պետ Խորեն Բարխոյանը։ Տան մուտքի մոտ Ա. Վարդանյանի փաստաբան Լուսինե Սահակյանը պահանջեց, որպեսզի ոստիկաններն ու քննիչները հայտնեն, թե ինչի համար են մի ամբողջ ոստիկանական ուժերով ժամանել Ա. Վարդանյանի տուն։ Քննիչ ներկայացած անձը փաստաբանին հայտնեց, որ դատարանի որոշմամբ Ա. Վարդանյանին պատկանող տանը պետք է խուզարկություն կատարվի։ Ոստիկանները լրագրողներին դուրս հրավիրեցին տարածքից, իսկ փաստաբանին էլ հայտնեցին, որ ընթացքում կասեն, թե ինչ են փնտրում Ա. Վարդանյանի տանը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 82+
82+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր