211652_close_icon
views-count2958 դիտում article-date 16:45 05-03-2020

Որոշ բենզալցակայաններում մարդկանց խաբում են. վարչապետն առաջարկում է խստացնել տուգանքները

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է բենզինի շուկայում իրականացված ստուգումների արդյունքներին, նշելով, որ կառավարությունը վերահսկողություն է սահմանում: «Դրա համար շուկայի վերահսկողության տեսչական մարմնին տվեցինք հանձնարարականներ: Դա պետության պարտականությունն է, որ եթե բենզալակայանին իրավունք եմ տվել, որ այդտեղ աշխատի, ուրեմն պետք է քաղաքացուն երաշխիք տամ, որ եթե 5 լիտր բենզին է գնում, ապա դա հենց 5 լիտր է, ոչ թե 4,9 լիտր: Այսօր մենք այդ երաշխիքը չենք կարողանում տալ: Նման խնդիր ունենք նաև գազի հետ կապված: Եթե չենք կարողացել այդ երախիքները տալ գազի, բենզինի դեպքում, ո՞վ է ասել, որ էլեկտրաէներգիան երաշխավորել ենք, հեռախոսը երաշխավորել ենք: Կամ որ խանութում 1 կգ պանիր են տալիս, դա 1 կիլոգրա՞մ է, թե 967 գրամ է»,- ընդգծեց Փաշինյանը: Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը նշեց, որ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը 29 բենզալցակայանում ստուգում է իրականացրել, որից 16-ի դեպքում՝ արձանագրվել է խախտում, իսկ դա 60 տոկոս է կազմում: Վարչապետը նկատեց, որ չլինի այնպես, որ բենզալցակայանի համար ավելի ձեռնտու լինի տուգանվելը, քան օրինական աշխատելը. «Մարդը մեխանիզմի միջոցով միլիոններ է աշխատում, գնում ասում ենք` 15 հազար դրամ տուգանված ես, ասում է՝ շնորհակալություն: «Դա նշանակում է՝ մարդը 100 հազարավոր մարդկանց խաբել է, պետք է այնպիսի տուգանքներ դրվեն, որ այդ ընկերությունը կանգնի փակվելու խնդրի առջև»,- ասաց Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր