211652_close_icon
views-count6761 դիտում article-date 14:46 05-03-2020

Իրանից եկած 20-30 բեռնատարները հայ վրացական սահմանին կախտահանվեն և կընթանան ՌԴ. Տիգրան Խաչատրյան

Իրանից եկած բեռնատարները գտնվում են հայ վրացական սահմանին, պետք է ախտահանում իրականացվի, որ կարողանան շարժվել և հասնել Լարսի անցակետ: Այս մասին, այսօր, կառավարության նիստում հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը: «Վրացական կողմն այսօր աշխատանքներ է տանում, միաժամանակ երկու անցակետ են սպասարկում, մինչև այսօրվա ավարտը այդ մեքենաների անցումն ապահովված կլինի: Հավաքված մեքենաների քանակն այնքան չէ, որքան նախնական տեղեկությունն էր: Դրանց մի մասը, հավանաբար, տեղեկանալով, որ փակ է նաև մեր հարավային սահմանը և որոշակի արտադրանքի պահանջարկ կլինի նաև մեր ներքին շուկայում, որոշել են, որ չեն շարունակելու ճանապարհը: Մեր տեղեկություններով դրանք մոտ 20-30 մեքենաներ են, որ զննում կանցնեն և կուղղվեն դեպի Լարս»,- ասաց նախարարը: Իր հերթին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ երկխոսություն է ձևավորվել Իրանի հետ. «Տարբեր մակարդակներով սկսել են աշխատանքները, որ մենք մեր հարևան Իրանի հետ կարողանանք հակազդել այս համաճարակին: Այդ երկխոսության մեջ կկարողանանք մանրամասնել, թե ինչպես միասնաբար կարող ենք աշխատել այդ ուղղությամբ»:

Նմանատիպ նյութեր