211652_close_icon
views-count3473 դիտում article-date 13:49 05-03-2020

Բիտումի որակի հետ կապված խնդիր ունեինք. պետք է շուկան դիվերսիֆիկացնենք. Փաշինյան

Ճանապարհային շինարարության հենց մեկնարկին արդեն իսկ բիտումի որոշակի քանակ ներկրելու կարիք կա: Այս մասին այսօր՝ մարտի 5-ին, կառավարության նիստում հայտարարեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ առաջարկելով փոխվարչապետներից մեկի մոտ քննարկման առարկա դարձնել այդ հարցը: Իր հերթին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. ««Կարծեմ բիտումի որակի հետ կապված էլ խնդիր ունեինք: Պետք է առիթն օգտագործել, որ մեր շուկայում ճանապարհաշինարարական աշխատանքներում ավելի որակյալ բիտում օգտագործվի, մեր շուկաներն այդ առումով դիվերսիֆիկացնենք, որպեսզի ճանապարհաշինության որակի վրա դրական ազդեցություն ունենա»: Նա հետաքրքրվեց, թե ինչ վիճակում են ճանապարհաշինական ծրագրերը, ինչին Պապիկյանը պատասխանեց. «Այս տարի պետական բյուջեով նախատեսված հիմնանորոգման ծրագրերից 244 կմ-ից 228-ն արդեն իսկ հայտարարված են: Այսօր և վաղը ամբողջ 244-ը կավարտվի, ունենք փոխանցիկ ճանապարհներ, որոնք արդեն կարող են մեկնարկել: Աշխատանքներ են տարվում, որ մրցույթի դրվեն նաև միջին ճանապարհները, նաև Համաշխարհային բանկի ծրագրով իրականացվող ծրագրերը»:

Նմանատիպ նյութեր