211652_close_icon
views-count2853 դիտում article-date 13:23 05-03-2020

Խմիչքների համար բնական կորուստների նվազեցման կարգավորումը կտարածվի նաև մրգօղիների վրա

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց «Հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գույքի բնական կորուստների չափերը սահմանելու մասին» որոշման մեջ ներառել նաև մրգային օղիները: Հարցը ներկայացրեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, ով նշեց, որ այսօր գործող կարգավորումներով մի շարք ալկոհոլային խմիչքների համար բնական կորուստների նվազեցման նպատակով կարգավորումներ, որոնք սակայն չեն տարածվում մրգային օղիների վրա: Վերջին շրջանում այս ոլորտում ակտիվություն կա և դա մեզ հուշում է, որ պետք է կարգավորել նաև այդ հատվածը: Դրանք քիմիական, ֆիզիկական և կլիմայական պայմանների պատճառով առաջացող նվազեցումներն են»,- ասաց նա:

Նմանատիպ նյութեր