211652_close_icon
views-count3449 դիտում article-date 16:36 05-03-2020

Փետրվարի 27-ից մարտի 4-ը տարածաշրջանում գրանցվել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 3 երկրաշարժ

Փետրվարի 27-ից մարտի 4-ը Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից ՀՀ-ի և ԱՀ-ի տարածքներում 2-3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել։ Այս մասին հայտնում են ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ից: Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 3 երկրաշարժ՝ • Փետրվարի 28-ին Ադրբեջանում Ղազախ քաղաքից 25 կմ հյուսիս-արևելք 3 բալ ուժգնությամբ։ • Փետրվարի 29-ին Իրանում Թասուջ քաղաքից 16 կմ հյուսիս 3-4 բալ ուժգնությամբ։ • Մարտի 3-ին Թուրքիայում՝ Արդահան քաղաքից 49 կմ հարավ-արևելք 3 բալ ուժգնությամբ։ Տարածաշրջանից դուրս. 6.0 և ավելի մագնիտուդով երկրաշարժ չի գրանցվել:

Նմանատիպ նյութեր