211652_close_icon
views-count3808 դիտում article-date 12:31 05-03-2020

Թավշյա հեղափոխության մասին պատմող «Ես մենակ չեմ» ֆիլմը կցուցադրվի ամերիկյան կինոթատրոններում

Հայաստանում 2018 թվականին տեղի ունեցած թավշյա հեղափոխության մասին պատմող «Ես մենակ չեմ» ֆիլմն ԱՄՆ կինոթատրոններում էկրան կբարձրանա ապրիլի 10-ից: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել System of a down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը, ով ֆիլմի երաժշտության հեղինակն է ու գործադիր պրոդյուսերը: Թանկյանը նաև գրել է, որ Rotten Tomatoes կինոռեսուրսում ֆիլմի վարկանիշը 100 տոկոս է, իսկ IMDb-ում՝ 9.3: Սերժ Թանկյանը Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառմանը կից հրապարակել է նաև ֆիլմի պաշտոնական թրեյլերը: Video Player Ապրիլի 10-ին ֆիլմը կցուցադրվի Լոս Անջելեսում, ապրիլի 17-ին Նյու Յորքում և Ֆրեզնոյում, իսկ ապրիլի 24-ին՝ Վաշինգտոնում, Բոստոնում և այլ վայրերում: «Ես մենակ չեմ» ֆիլմի պրեմիերան կայացել է սեպտեմբերի 7-ին Տորոնտոյում: Այն մրցանակի է արժանացել Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում: Ֆիլմի ռեժիսորը Կարին Հովհաննիսյանն է:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր