211652_close_icon
views-count2526 դիտում article-date 10:25 05-03-2020

Սերժ Սարգսյանին ապրիլյանի հանձնաժողով կհրավիրեն մինչև ապրիլի սկիզբ. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, մոտ մեկ տարի է, ինչ ԱԺ-ում գործում է 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողով, որտեղ այս մեկ տարվա ընթացքում հրավիրվել են մեծ թվով զինվորականներ և բարձրաստիճան նախկին ու ներկա պաշտոնյաներ, որոնք պատասխանել են հանձնաժողովին հետաքրքրող հարցերին։ Այս հանձնաժողովի աշխատանքների հետ կապված հանրային կարծիքը, մեղմ ասած, միանշանակ չէ. մի կողմից՝ հանրությանը միանշանակ հուզում է, թե, ի վերջո, թերացե՞լ են արդյոք 2016-ին ՀՀ իշխանությունները, կամ եղե՞լ են լուրջ բացթողումներ ու թերացումներ։ Մյուս կողմից՝ քիչ չեն տեսակետները, որ այս քննիչ հանձնաժողովի գործողությունները ոչ այնքան մասնագիտական ուղղվածություն ունեն, որքան քաղաքական։ Այս օրերին էլ տարբեր տեղեկություններ են շրջանառվում այս կամ այն պաշտոնյային հանձնաժողով հրավիրելու մասին: «Փաստ» թերթին տեղեկություններ են հասել, որ նախատեսվում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին հանձնաժողով հրավիրել մինչև ապրիլի սկիզբ, իսկ քննարկումը, բնականաբար, անցկացնել փակ ռեժիմով։ Երրորդ նախագահին հանձնաժողով հրավիրելու մասին, ի դեպ, քանիցս հայտարարել է նաև քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Սակայն ուշագրավ են ստացվող տեղեկությունները, որ իշխանությունները պլանավորում են Սերժ Սարգսյանին հանձնաժողով հրավիրել հենց ապրիլի սկզբին»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր