211652_close_icon
views-count2989 դիտում article-date 09:32 05-03-2020

Այսօր Արցախի հերոս Սամվել Բաբայանի ծննդյան օրն է

Այսօր՝ մարտի 5-ին, ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, ռազմական գործիչ, ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի նախկին գլխավոր հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանի ծննդյան օրն է։ Շնորհավո՛ր, ծնունդդ, հերոս։ [b]Կենսագրություն [/b] Սամվել Անդրանիկի Բաբայանը ծնվել է 1965 թ. մարտի 5-ին, Ստեփանակերտում։ 1972-1982 թվականներին ավարտել է Եղիշե Չարենցի անվան թիվ 7 միջնակարգ դպրոցը (ք. Ստեփանակերտ)։ 1983-1985 թվականներին ծառայել է Խորհրդային բանակի ստորաբաժանումում, որը տեղակայված էր նախկին Գերմանիայի դեմոկրատական հանրապետությունում։ 1988 թվականին մասնակցում է Արցախի ազատագրական պայքարին։ 1989-1991 թվականներին եղել է Արցախյան ազատամարտի գաղտնի ջոկատների հրամանատարներից մեկը, ղեկավարել է Ստեփանակերտի 2-րդ կամավորական ջոկատը, եղել է կենտրոնական շտաբի անդամ, ԼՂՀ ինքնապաշտպանության ջոկատների հրամանատարի տեղակալ։ 1991 թվականի հունիսին «Կոլցո» օպերացիայի ժամանակ, անձնագրի անճշտությունների պատճառաբանությամբ, ԽՍՀՄ Ներքին զորքերի հրամանով ձերբակալվում և 6 ամսից ավել պահվում Շուշիի, ապա՝ Բաքվի Բաիլյան բանտում։ 1992-1993 թվականներին ԼՂՀ ինքնապաշտպանության շրջաններում ղեկավարում էր մարտական գործողությունները, մասնակցել է Շուշիի ազատագրման պլանի նախագծմանը։ 1992-1994 թվականներին մասնակցել է մարտական գործողությունների դադարեցման բանակցություններին։ 1992-1999 թվականներին մասնակցել է նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջազգային բանակցություններին։ 1992 թվականի մարտից մինչև օգոստոս եղել է ԼՂՀ նախարարների խորհրդին կից ինքնապաշտպանության կոմիտեի անդամ, ԼՂՀ զինված ուժերի հրամանատարի տեղակալ։ 1992 թվականի օգոստոսից մինչև 1993 թվականի ապրիլը հանդիսանում էր ԼՂՀ ինքնապաշտպանության խորհրդի նախագահի առաջին տեղակալ։ 1993 թվականի ապրիլից մինչև նույն թվականի նոյեմբեր. Ինքնաշաշտպանության խորհրդի նախագահի պաշտոնակատար։ 1993 թվականի նոյեմբերից մինչև 1999 թվականի դեկտեմբեր. ԼՂՀ Ինքնապաշտպանության բանակի հրամանատար։ 1995-1999 թթ. ԼՂՀ առաջին Պաշտպանության նախարար։ Փոխգնդապետ (1992), գնդապետ (1993), գեներալ-մայոր (1994), գեներալ-լեյտենանտ (1996), ԼՂՀ «Ոսկե Արծիվ» շքանշանակիր։ 1992-1994 թվականներին եղել է ԼՂՀ պաշտպանության պետական կոմիտեի անդամ։ 1992-1995 թվականներին ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին գումարման պատգամավոր։ 1995-1999 թվականներին եղել է ԼՂՀ կառավարության և նախագահին կից անվտանգության խորհրդի անդամ։ 2000-2004 թվականներին ԼՂՀ նախագահի դեմ մահափորձ կատարելու մեղադրանքով ազատազրկման է դատապարտվել 14 տարով, սակայն 4,5 տարի անց նրան ներում է շնորհվել։ 2004-2005 թվականներին ստեղծում է տեղեկատվական-վերլուծական «Խաչմերուկ» հասարակական կազմակերպությունը (ք. Երևան)։ 2005 թվականին հիմնադրում է «Դաշինք» կուսակցությունը։ 2017 թվականին ԱԱԾ-ն ձերբակալել է Սամվել Բաբայանին՝ «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր մաքսանենգ ճանապարհով Հայաստան բերելու գործի շրջանակներում: Ս. Բաբայանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: 2018 թվականին հեղափոխությունից հետո ազատ է արձակվել բանտից։ Այժմ հայտ է ներկայացրել 2020 թ․ Արցախում կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցության համար։

Նմանատիպ նյութեր