211652_close_icon
views-count1631 դիտում article-date 09:25 05-03-2020

Որտե՞ղ է արտահանման վրա հիմնված Հայաստանի տնտեսությունը․ «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Հայաստանի տնտեսության զարգացումնե­րի մասին խոսելիս Նիկոլ Փաշինյանը հույսը դրել է հասարակության անտեղյակության վրա: Որ շատերը կարող են չտիրապետել տնտեսության վերաբերյալ տվյալներին, նորմալ է: Մարդիկ պարտավոր չեն հետևել պաշտո­նական վիճակագրությանը, առավել ևս վեր­լուծել դրանք ու հետևություններ անել: Փոխարենը նրանք տնտեսության զարգացում­ների մասին կարող են դատել ելնելով այն բանից, թե այդ զարգացումներն ինչպես են ազդում իրենց վրա: Այստեղ է, որ վիճակագրությունն ու իրակա­նությունը շատ հաճախ տարբեր են: Տարբեր են, որովհետև ոչ միշտ է, որ վիճակագրական աճերը ցույց են տալիս տնտեսության իրական զարգացումները: Իրական զարգացումները շատ ավելի խորքային վերլուծություններ են պահանջում, քան արտաքուստ հրապարակ­վող վիճակագրական ցուցանիշներն են: Զար­մանալի չէ, որ հաճախ վիճակագրորեն ամեն ինչ նորմալ է. բայց իրականում այլ է: Օրերս Նիկոլ Փաշինյանը մի այսպիսի գրա­ռում էր կատարել Հայաստանի տնտեսության իր տեսլականի վերաբերյալ. «Սիրելի հայրե­նակիցներ, հիշում եք, որ ՀՀ վարչապետի պաշ­տոնը ստանձնելիս հրապարակել եմ իմ տես­լականը, որ Հայաստանը պետք է լինի բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական երկիր, որը պետք է ունենա արտահանմանը միտված տնտեսություն»: Որպես ասվածի հիմնավորում վարչապետը բերել էր նաև անցած տարվա արտահանման ցուցանիշները. «Հայաստանից ապրանքների և ծառայությունների արտահանումը 2019 թվա­կանի արդյունքներով աճել է 10,3 տոկոսով»: Արտաքուստ 10,3 տոկոսանոց աճը վատ ցուցանիշ չէ: Բայց ի՞նչ կա թաքնված դրա տակ: Դրա տակ թաքնված է այն, որ արտահան­ման աճի տեմպը իշխանափոխությունից հետո էապես նվազել է: Արտահանումը Հայաստա­նից նախկինում շատ ավելի ակտիվ էր: Իշխանափոխությանը նախորդած տարում ապ­րանքների և ծառայությունների արտահանման աճը գրեթե կրկնակի բարձր էր, քան ար­ձանագրվել է անցած տարի: Անցած տարի այն կազմել է 10,3 տոկոս, այնինչ «հեղափոխու­թյունից» առաջ հասնում էր 18-19 տոկոսի: Տարբերությունը ակնհայտ է արտահանման ոլորտում զարգացման միտումները բավակա­նաչափ հետ են ընկել: Ու դա շարունակվում է նաև այս տարվա սկզբին: Հունվարին ապրանքների արտահանումը ավելացել է, այն էլ 20 տոկոսով: Բայց ի՞նչ ու­նենք 20 տոկոսանոց աճի արդյունքում, արտահանման ծավալը չի հասել անգամ 2017 թ. մակարդակին: Այն ժամանակ Հայաստանից արտահանվել էր շուրջ 177 մլն-ի, այս տարվա հունվարին 174 մլն դոլարի ապրանք: Այսինքն՝ 3 մլն-ով քիչ: Ահա սա է արտահանմանը միտված Հայաստանի տնտեսության արձանագրած արդյունքը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր