211652_close_icon
views-count1616 դիտում article-date 09:13 05-03-2020

Մարտի 23-ին ԵՊՀ ռեկտոր են ընտրելու. թեկնածուներ չկան, բայց անուններ շրջանառվում են․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մարտի 23-ին Երևանի պետական համալսարանում թեժ իրավիճակ է սպասվում: Այդ օրը ԵՊՀ խորհրդի նիստում պետք է ԵՊՀ ռեկտորի թեկնածուները ներկայացնեն իրենց ծրագրերը: Եվ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հենց այդ օրն էլ պետք է խորհուրդը արդեն ընտրի ԵՊՀ ռեկտորին։ Կարծես թե, ներկայացված թեկնածուներն այնքան էլ համապատասխան չեն, ինչի համար դեռևս անհասկանալի է, թե, ի վերջո, ԵՊՀ-ն ռեկտոր կունենա, թե ոչ: Այս օրերին մի քանի անուն է շրջանառվում՝ ԵՊՀ արևելագիտության ամբիոնի դեկան Ռուբեն Մելքոնյան, ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Դումանյան, իրավաբանականի ամբիոնի վարիչ Վահե Հովհաննիսյան»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր