211652_close_icon
views-count3369 դիտում article-date 20:48 04-03-2020

Քրեակատարողական ծառայության ղեկավար անձնակազմը ներկայացրել է քրեակատարողական հիմնարկների նորանշանակ պետերին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մարտի 4-ին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անձնակազմին ներկայացրել է հիմնարկի նորանշանակ պետ, արդարադատության գնդապետ Գերասիմ Գևորգյանին: Արթուր Գոյունյանն իր խոսքում հատկապես կարևորել է քրեական ենթամշակույթի և կոռուպցիայի դեմ պայքարը, ազատությունից զրկված անձանց միջև ոչ կանոնադրական և աստիճանակարգված հարաբերություններով պայմանավորված բռնության դեպքերի բացառումը՝ հավաստիացնելով, որ ծառայությունը հետամուտ է լինելու ծառայողների՝ օրենքով վերապահված լիազորությունների և պահանջների լիաժեք կատարմանը, և ցանկացած օրինախախտ դեպք կստանա իր համարժեք պատասխանը: Նույն օրը քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ, արդարադատության գեներալ-մայոր Արտակ Հարությունյանը ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ի անձնակազմին է ներկայացրել հիմնարկի նորանշանակ պետ, արդարադատության գնդապետ Արտակ Ղազարյանին, իսկ ծառայության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Վահե Պապոյանը «Գորիս» ՔԿՀ-ում ներկայացրել է նորանշանակ պետ, արդարադատության գնդապետ Սամվել Մկրտչյանին: Արտակ Հարությունյանը և Վահե Պապոյանը ՔԿՀ-ներում անցկացրել են նաև խորհրդակցություններ, որոնց ընթացքում մեկ անգամ ևս կարևորել են քրեակատարողական ծառայության որդեգրած նոր քաղաքականությունը, մասնավորապես օրենքի և պետության գերակայության սկզբունքները։ Անդրադարձել են նաև ծառայողական պարտականությունների անշեղորեն կատարմանը, պրոֆեսիոնալիզմին, ծառայողների մշտական ինքնակրթվելուն, ծառայությունը բարեխիղճ ու օրինապահ կատարելուն՝ պահպանելով ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգի պահանջները: Առանձնահատուկ շեշտադրվել է հատկապես քրեական ենթամշակույթի հաղթահարման և կոռուպցիայից զերծ մշակույթ ձևավորելուն ուղղված միջոցառումներ ձեռնարկելու անհրաժեշտությունը: [b]ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր