Ծնվել է Հենրիխ Մխիթարյանի որդին՝ Համլետ Մխիթարյանը
Իտալական «Ռոմայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ընտանիքում համալրում է տեղի ունեցել։
Տեղեկությունը հայտնում է «Ռոմայի» մամուլի ծառայությունը:
«Շնորհավորում ենք Հենրիխին և նրա կնոջը՝ Բեթիին, նրանց որդու՝ Համլետի ծննդյան կապակցությամբ: «Ռոմա»-ի ընտանիքի նոր անդամը», ասված է շնորհավորական ուղերձում:
[img]https://st0.shamshyan.com/editor/0418522001583339579111715.jpg[/img]
Մարտի 4-ին լույս աշխարհ է եկել Մխիթարյանի որդին, որին նա անվանակոչել է հոր՝ Համլետ Մխիթարյանի անունով: