211652_close_icon
views-count2946 դիտում article-date 19:15 04-03-2020

«Բարսելոնան» Նեյմարին ձեռք բերելու հերթական փորձը կանի

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է վերադառնակ «Բարսելոնա»: 28-ամյա բրազիլացին դարձել է կատալոնացիների գլխավոր տրանսֆերային նպատակը: Նեյմարի հարաբերությունները փարիզցիների մարզական տնօրեն Լեոնարդոյի հետ վերջնականապես փչացել են, որի պատճառով նա պատրաստ է հեռանալ ակումբից: Ընդ որում, եթե նախորդ տարի «Բարսելոնան» Նեյմարի համար ստիպված պետք է բանակցություններ վարեր ՊՍԺ-ի հետ, ապա այս անգամ նրանք ֆուտբոլիստին կարող են գնել ֆիքսված արժեքով, որը նախատեսված է ՖԻՖԱ-ի կանոնակարգով: Կանոնակարգում նշված է, որ խաղացողը ակումբը որոշված արժեքի դիմաց կարող է հեռանալ ակումբից երեք մրցաշրջան անցկացնելուց կամ պայմանագիր ստորագրելուց երեք տարի անց, եթե պայմանագիրը կնքվել է մինչև ֆուտբոլիստի 28 տարին լրանալը: «Բարսելոնայի» ղեկավարության հաշվարկներով, այդ դեպքում բրազիլացու հրաժարագինը կարող է կազմել 180 մլն եվրո:

Նմանատիպ նյութեր