211652_close_icon
views-count2500 դիտում article-date 18:22 04-03-2020

Սոցապնախարարության 8 պաշտոնյայի վերաբերյալ քրգործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության մի խումբ պաշտոնատար անձանց կողմից չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են վառելիքի բաշխման և գործուղումների գործընթացներում տեղի ունեցած մի շարք չարաշահումների փաստական հանգամանքները: Ինչպես տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, կատարված նախաքննության արդյունքներով՝ ութ պաշտոնատար անձի վերաբերյալ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: Հանցագործությամբ պատճառված վնասը (4.204.200 ՀՀ դրամ գումար) ամբողջությամբ վերականգնվել է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր