211652_close_icon
views-count5595 դիտում article-date 17:29 04-03-2020

Տոմաս Մյուլերը փորձել է կրկնել Ալեքսանդեր-Արնոլդի անկյունայինը, բայց ծիծաղ է առաջացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Բավարիայի» հարձակվող Տոմաս Մյուլերը զվարճացրել է երկրպագուներին՝ Գերմանիայի Գավաթի 1/4 փուլում «Շալկեի» հետ խաղի (1:0) ժամանակ: 52-րդ րոպեին մյունխենցիները անկյունայինի իրավունք են ստացել: Տոմաս Մյուլերը նախ տեսք է ընդունել, թե հեռանում է գնդակի մոտից, հետո անսպասելի փորձել է փոխանցում կատարել Ֆիլիպե Կոուտինյոյին, սակայն չափազանց անհաջող և գնդակը դուրս է եկել եզրից: Մյուլերի այս անհաջողությունը ծիծաղ է առաջացրել տրիբունաներում, իսկ ինքը չի թաքցրել հիասթափությունը՝ բռնելով գլուխն ու ընկնելով խոտածածկին: Հիշեցնենք, որ նախորդ տարի նման հնարքը ստացվեց «Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդեր-Արնոլդի մոտ՝ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում «Բարսելոնայի» հետ խաղում, որից հետո լիվերպուլցիների հարձակվող Դիվոգ Օրիգին գրավեց կատալոնացիների դարպասը, հաշիվը դարձրեց 4:0 և թիմը հաղթանակ տանելով, դուրս եկավ եզրափակիչ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր