211652_close_icon
views-count8195 դիտում article-date 16:59 04-03-2020

Գիտնականները նոր կորոնավիրուսի 2 ենթատիպ են առանձնացրել, առավել վտանգավոր են համարում երկրորդը

Չինացի բժիշկները նոր տիպի կորոնավիրուսի 2 ենթատիպ են առանձնացրել, որոնք մեկն առավել վարակիչ է մյուսից։ Այդ մասին հայտնել է «Բեյցզին ժիբաո» թերթը՝ հղում անելով Չինաստանի գիտությունների ակադեմիային։ Գիտնականներն ուսումնասիրել են նոր կորոնավիրուսի 103 նմուշ և հայտնաբերել, որ վերջին ժամանակներս նրանում հայտնվել է 149 մուտացիա։ Վիրուսը զարգացել է և վերածվել 2 ենթախմբի՝ «S» և «L»։ Նշված ենթախմբերը գիտնականները գտել են 101 նմուշների մեջ։ 30%-ը պատկանում է «S» ենթախմբին, 70%-ը՝ «L» ենթախմբին։ Ընդ որում, առավել վտանգավոր է համարվում «L» ենթախումբը։ Վերջինը տարածված էր Չինաստանի Ուհան նահանգում նոր կորոնավիրուսի բռնկման վաղ փուլում փուլում, որից հետո սկսել է նահանջել։

Նմանատիպ նյութեր