211652_close_icon
views-count1782 դիտում article-date 14:42 04-03-2020

«Վուլվերհեմփթոնը» կորոնավիրուսի պատճառով խաղացողներին արգելել է երկրպագուների հետ սելֆի անել

«Վուլվերհեմթփոնը» կորոնավիրուսի տարածման վտանգի պատճառով անվտանգության միջոցներ է ձեռնարկել: Ակումբը խաղացողներին և աշխատակիցներին խորհուրդ է տվել չմասնակցել որևէ հանդիպումների, համատեղ ընթրիքների կամ այլ հրապարակային միջոցառումների, ինչպես նաև ժամանակավորապես խուսափել երկրպագուների հետ պատահական շփումներից, ներառյալ՝ սելֆիներն ու ինքնագրերի բաժանումը: Բացի այդ, խորհուրդ է տրվել խուսափել ձեռքսեղմումներին, ինչպես նաև հաճախակի լվանալ ձեռքերը: Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայում ի հայտ են եկել կորոնավիրուսով վարակված առաջին հիվանդները: Այն բանից հետո, երբ նրանց ախտորոշումը հաստատվեց, երկրի բուժծառայությունների ղեկավարները բնակչության համար սպառնալիքի աստիճանը ցածրից բարձրացրել են մինչև չափավոր:

Նմանատիպ նյութեր