211652_close_icon
views-count979 դիտում article-date 16:28 04-03-2020

Խուլիգանության մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության և Էրեբունու բաժնի ՔՀԲ ծառայողները, համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, մարտի 3-ին Սասունցի Դավթի կայարանամերձ հրապարակից բերման են ենթարկել 20-ամյա Էդգար Ա.-ին, որը մարտի 2-ից Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 4-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: *** Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողները, համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, մարտի 3-ին, ժամը 19.50-ին, Աճառյան փողոցից բերման են ենթարկել 24-ամյա Սերգեյ Ա.-ին, որը մարտի 2-ից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: *** Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 3-ին, ժամը 20.50-ին, բաժին է ներկայացել 20-ամյա Վանուշ Մ.-ն, որը մարտի 2-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր