211652_close_icon
views-count1640 դիտում article-date 15:44 04-03-2020

Միջկառավարական հանձնաժողովը՝ որպես առևտրատնտեսական կապերի զարգացման արդյունավետ հարթակ. Տիգրան Խաչատրյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևին: Ղազախստանի դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և, անդրադառնալով Առևտրատնտեսական հարցերով հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի նախապատրաստման աշխատանքին, նշել, որ ուրախ է նախարարի հետ քննարկել օրակարգային կարևոր հարցերը: Թիմուր Ուրազաևը տեղեկացրել է, որ միջկառավարական հանձնաժողովի համանախագահող կողմ է նշանակվել Ղազախստանի Արդյունաբերության և ենթակառուցվածքների զարգացման նախարարությունը: Կողմերը պայմանովորվել են մեկտեղել ջանքերը՝ համագործակցության այդ հարթակը ավելի արդյունավետ դարձնելու նպատակով: Նախարարը և դեսպանը քննարկել են երկու երկների գործարար շրջանակների երկխոսության նպատակահարմար եղանակները, նախանշել այն ոլորտները, որտեղ կա փոխգործակցության առավել էական ներուժ, մասնավորապես՝ ոսկեգործությունը, գյուղատնտեսական արտադրանքի վերամշակումը, ինովացիոն տեխնոլոգիաները և այլն: Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքները շարունակել հանձնաժողովի նիստի հագեցած օրակարգի և բովանդակության մշակման, ինչպես նաև գործարար շրջանակների հաղորդակցության ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր