211652_close_icon
views-count73278 դիտում article-date 11:56 04-03-2020

Մինչ որոշ «հնարամիտ» հայեր փորձում էին շահույթ հետապնդել, «Սավ Գրուպ» ընկերության անդամները 2000-ից ավելի քաղաքացու բաժանեցին անվճար դիմակներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. armenpress.am

Երևանում անվճար դիմակներ բաժանեցին անցորդներին՝ հստակ ուղերձով՝ կարևորը միայն գումար աշխատելը չէ, մարդասիրական քայլերը մեծ ազդեցություն կարող են ունենալ կորոնավիրուսի վարակով պայմանավորված լարված այս օրերին: Բժշկական դիմակներ և ձեռնոցներ ներկրող «Սավ գրուպ» ընկերության անդամները Հանրապետության հրապարակում իրականացրին իրենց մարդասիրական ակցիան, 2000 և ավելի քաղաքացու բաժանեցին անվճար դիմակներ՝ կորոնավիրուսից պաշտպանվելու համար: «[url=https://armenpress.am/arm/news/1007147.html?fbclid=IwAR1q3KPMYffMRVopoSJ6ipFKh_BL9CRoSTXh1YhzoZGmb4tJVjoBuMahlTc]Արմենպրես[/url]»-ի հետ զրույցում ընկերության համահիմնադիր Արամ Ստեփանյանը նշեց, որ ակցիան կրում է «Անվճար բժշկական դիմակներ՝ մեկ ժպիտի դիմաց» խորագիրը: «Մենք յուրաքանչյուր քաղաքացու տալիս ենք 4-ական դիմակ, որպեսզի բոլորը կարողանան պայքարել նոր տիպի կորոնավիրուսի դեմ: Իմ այս քայլով ցանկանում եմ օրինակ լինել այլ ներմուծողների համար, քանի որ սա այն ժամանակը չէ, երբ պետք է միայն գումար աշխատել և գները թանկացնել»,- նշեց Ստեփանյանը: Նա շեշտեց, որ ընդհանուր առմամբ ընկերության անդամները բաժանեցին մոտ 10 հազար բժշկական դիմակ: Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը հաստատվել է մարտի 1-ի վաղ առավոտյան: Վարակվածը 29-ամյա մի տղամարդ է, ով Իրանից Հայաստան է ժամանել փետրվարի 28-ին: Մարտի 1-ին Ծաղկաձորի «Գոլդեն փելիս» հյուրանոցում մեկուսացվել է 32 մարդ, ովքեր ինքնաթիռում շփվել են այդ տղամարդու հետ: Առաջին դեպքի ախտորոշումից հետո Հայաստանում անց է կացվել ևս 17 անձի թեստավորում, և բոլորը բացասական պատասխանով են եղել, այսինքն՝ կորոնավիրուս չի ախտորոշվել:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր