211652_close_icon
views-count1331 դիտում article-date 15:31 04-03-2020

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Մարտի 3-ին, ժամը 19.50-ին, Երեւանի Արշակունյաց պողոտայում «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 56-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Մարտի 3-ին, ժամը 00.10-ին, Երեւանի Դավիթ Բեկի և Նուբարաշենի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ինֆինիտի» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 20-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Մարտի 3-ին, ժամը 20.00-ին, Երեւանի Բաղրամյան պողոտայում «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 20-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Մարտի 3-ին, ժամը 14.10-ին, Երեւանի Բրազիլիայի հրապարակում իրար են բախվել «Օպել» և «ԲԻԴ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲԻԴ-ի» 46-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Մարտի 3-ին, ժամը 00.20-ին, Երեւանի Մյասնիկյան պողոտայում իրար են բախվել «ԲՄՎ» և «Կիա» մակնիշի ավտոմեքենաներ. «Կիայի» 28-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Մարտի 3-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Դալար-Այգեստան ճանապարհի 2-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում. 21-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր