211652_close_icon
views-count7018 դիտում article-date 13:18 04-03-2020

Աշխարհում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 92 հազարը

Աշխարհում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը մարտի 3-ի երեկոյի դրությամբ կազմել է 92 հազար 238: Այդ մասին հայտնել է South China Morning Post հոնկոնգյան թերթը, որը կորոնավիրուսից մահացածների ու ապաքինվածների վերաբերյալ տվյալների էլեկտրոնային հաշվարկ է վարում։ Ինչպես փոխանցում է Interfax-ը, հիվանդների ընդհանուր թվից 80 հազար 151-ը բաժին է ընկնում մայրցամաքային Չինաստանին: Աշխարհի այլ երկրներում վարակվածների թիվը երեքշաբթի օրն աճել է մինչեւ 12 հազար 87՝ մեկ օրվա ընթացքում ավելանալով գրեթե 2 հազարով: Հարավային Կորեայում գրանցվել է 5186 հիվանդացած (մահացել է 31 մարդ), Իրանում՝ 2336 (մահացել է 77 մարդ), Իտալիայում՝ 2036 (մահացել է 52 մարդ): Ճապոնիայում վարակվածների թիվը եղել է ավելի քան 100 (մահացել է 12 մարդ), ներառյալ Diamond Princess ճամփորդանավի ուղեւորներն ու անձնակազմի անդամները, Գերմանիայում, Ֆրանսիայում (4 մահացած), Իսպանիայում (1 մահացած), Սինգապուրում, ԱՄՆ-ում (9 մահացած): Չինաստանի սահմաններից դուրս, կորոնավիրուսից աշխարհում մահացել է 172 մարդ։

Նմանատիպ նյութեր