211652_close_icon
views-count2117 դիտում article-date 10:22 04-03-2020

Ինտենսիվ այգիների հիմնումը Կառավարության օրակարգում է. «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Գյուղատնտեսությունը մշտապես եղել է Հայաստանի տնտեսության առաջատար ճյուղերից մեկը: Անկախության առաջին տարիներին գյուղացուն միայնակ թողնելով իր խնդիրների հետ՝ ժամանակի կառավարությունը նպաստեց ագրոարդյունաբերության անկմանը, քանի որ ոլորտի առաջընթացը հնարավոր չէ ապահովել առանց պետության կարգավորող մեխանիզմների և նպատակային ծրագրերի, որոնք պետք է համահունչ լինեն ժամանակի պահանջներին: Համաշխարհային տնտեսական զարգացման արդի միտումները նույնպես թելադրում են ագրոարդյունաբերության առաջանցիկ զարգացման պահանջը: Հեղափոխությունից հետո ձևավորված կառավարությունն իր առաջնահերթությունների շարքում ընդգրկել է գյուղատնտեսությունը և չի հիշատակել երկար տարիներ տնտեսության առաջատար ճյուղ համարվող ընդերքի շահագործումը: Թվարկված իրողությունները ենթադրում են գյուղատնտեսության զարգացմանը նպաստող նոր մեխանիզմների ներդնում և այդ նպատակով մշակվող հողատարածքների ավելացում: Սակայն այսօր դեռ ունենք տրամագծորեն հակառակ՝ առկա գյուղատնտեսական նշանակության հողատարածքների ողջ ծավալի մշակման խնդրի լուծման կարիք, քանի որ ամեն տարի՝ լավագույն հաշվարկներով դրանց 1/3-ն անմշակ է մնում: Կառավարությունը, դիտարկելով առկա խնդիրները և կարևորելով ոլորտում ստեղծվող արդյունքների աճը, մշակել է ՀՀ այգեգործության զարգացման 2020-23 թթ. ծրագիրը»,-գրում է թերթը։ Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր