211652_close_icon
views-count4874 դիտում article-date 19:33 03-03-2020

«Բարսայի» խաղացողները դժգոհ են «Ռեալի» հետ խաղում Սետյենի օգնականի պահվածքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Բարսելոնայի» խաղացողներին զայրացրել է «Ռեալի» հետ խաղում (0:2) գլխավոր մարզիչ Կիկե Սետյենի օգնական Էդեր Սարաբիայի վարքագիծը: Ֆուտբոլիստների կարծիքով, պահեստայինների նստարանից մարզիչը չպետք է այդպես բուռն և զգացմունքային արձագանքի հանդիպման ընթացքին: Իսպանական Vamos հեռուստաալիքը գրանցել է Սարաբիայի մի քանի արտահայտություններ՝ դաշտի եզրին և շուրթերի շարժումն ընթերցող մասնագետների օգնությամբ վերծանել է դրանցից մի քանիսը: Մասնավորապես, երբ առաջին խաղակեսում Անտուան Գրիզմանը չիրացրեց գոլային պահը, մարզիչը հայհոյել է և ֆուտբոլիստի հասցեին սեռական բնույթի վիրավորական արտահայտություն է արել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր