211652_close_icon
views-count1316 դիտում article-date 20:00 03-03-2020

Նախագահ Սարգսյանը հանդիպել է ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանին՝ վերջինիս խնդրանքով: Հակոբ Տեր-Խաչատուրյանը ներկայացրել է ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների՝ օրերս Երևանում և Ստեփանակերտում տեղի ունեցած խորհրդաժողովի աշխատանքի արդյունքները և 2020թ. ծրագրերը: Անդրադարձ է կատարվել նաև Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի և Սևրի դաշնագրի 100-ամյակի կապակցությամբ նախապատրաստվող միջոցառումներին: Հանդիպմանը խոսվել է նաև Հայաստանի քաղաքական իրավիճակի, համահայկական օրակարգի խնդիրների և ազգային տարբեր ծրագրերի շուրջ համագործակցելու մասին։

Նմանատիպ նյութեր