211652_close_icon
views-count2827 դիտում article-date 18:12 03-03-2020

Կրիշտիանու Ռոնալդուի մայրը կաթված է ստացել

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մայրը՝ Դոլորեշը, այսօր առողջական խնդիրների պատճառով տեղափոխվել է հիվանդանոց: 65-ամյա կինը կաթված է ստացել: Բժիշկների օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է խուսափել լուրջ հետևանքներից, սակայն Դոլորեշի վիճակը պահանջում է երկար բուժում: Նշվում է, որ եթե Ռոնալդուի մորը օպերատիվորեն բուժօգնություն չցուցաբերեին, ապա նրա մոտ կարող էր խոսելու կամ շարժվելու խախտումներ առաջանային: Ռոնալդուի նախկին ակումբը՝ «Սպորտինգը», Դոլորեշին շուտափույթ ապաքինում է մաղթել:

Նմանատիպ նյութեր