Վրացի ազատ ոճի ըմբիշ Լուկա Մարիամիձեն, որը հաղթել է իր երկրի երիտասարդական առաջնությունում, հաղթանակը նվիրել է հորը, որը մրցաշարի ընթացքում մահացել է տրիբունայում:
Մարիամիձեն վստահ է հանդես եկել մրցաշարում ու կարողացել է դուրս գալ կիսաեզրափակիչ: Հենց 1/2 եզրափակչի գոտեմարտի ժամանակ մարզիկի հայրը, որը որդուն աջակցել է տրիբունայից, սրտի կաթված է ստացել ու մահացել:Տեղի ունեցածից հետո Մարիամիձեն ցանկացել է հրաժարվել եզրափակիչ գոտեմարտին մանսակցելուց, բայց հետո փոխել է իր որոշումը: Մարզիկը հայտարարել է, որ դուրս կգա գորգ` ի հիշատակ իր հայրիկի:
Հաղթանակից հետո Մարիամիձեն այն նվիրել է իր հորն ու չի կարողացել զսպել արցունքները, հայտնում է Armsport.am-ը:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Վրացի ըմբիշը ոսկե մեդալ է նվաճել ու այն նվիրել տրիբունայում մահացած հորը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2020.03.03 15:52



Տեսանյութ
Twitter
Вконтакте
Одноклассники
