211652_close_icon
views-count39764 դիտում article-date 13:38 03-03-2020

Աբովյան քաղաքում տեղի քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի 2-րդ կարգի մասնագետը Toyota-ով վրաերթի է ենթարկել 5-րդ դասարանի աշակերտուհուն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մարտի 2-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Աբովյան քաղաքի բնակիչ՝ 44-ամյա Կարեն Գրիգորյանը իր վարած Toyօta Camry մակնիշի 35 ԼQ 015 համարանիշի ավտոմեքենայով Աբովյան քաղաքի Էլարի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ 11-ամյա Սյուզաննա Բ-ին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է երեխայյն տեղափոխել «Աբովյան» բժշկական կենտրոն, որից հետո ահազանգել է ոստիկանության Կոտայքի բաժին։ Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Մայիս Բադոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ավտոմեքենան հետաքննիչի հանձնարարականով տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Կ. Գրիգորյանն աշխատում է Աբովյանի քաղաքապետարանում՝ քաղաքաշինության բաժնում՝ որպես 2-րդ կարգի մասնագետ, իսկ վրաերթի ենթարկված երեխան սովորում է Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցում։ Երեխայի կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+

Նմանատիպ նյութեր