211652_close_icon
views-count5942 դիտում article-date 13:27 03-03-2020

Կորոնավիրուսի կասկածով անձանց Ծաղկաձորում մեկուսացնելը վնասում է զբոսաշրջությանը. Ծառուկյան

ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը կարծում է, որ կորոնավիրուսի կասկածով անձանց Ծաղկաձորում մեկուսացնելը լուրջ վտանգ է հասցնում զբոսաշրջությանը: «[url=https://https://armenpress.am/arm/news/1007083.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ` Ծառուկյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում: Ծառուկյանի կարծիքով՝ Ծաղկաձորում զբոսաշրջային կազմակերպությունները, որոնք հայտեր ունեին, մարդիկ, որոնք տոմսեր, հյուրանոցներ էին ամրագրել, խնդրի առաջ են կանգնել: «Երբ հայտարարել են այդ մասին, շատ պատվերներ, ամրագրումներ չեղարկվել են»,-ասաց նա ու նշեց՝ Ծաղկաձորում օբյեկտներ, հյուրանոցներ ունեցող մարդիկ ևս խնդիրների առաջ են կանգնել: Ծառուկյանը կորոնավիրուսի ռիսկի դեմ պայքարի առումով կառավարության աշխատանքներից ևս գոհ չէ: «Կորոնավիրուսն արդեն ամբողջ աշխարհով տարածվում, ընդլայնվում է: Դեռ մեկ ամիս առաջ պետք է հանձնարարություն լիներ հիվանդանոցներին, դեղատներին, որ անպայման ապահովեն վիրուսի դեմ պայքարի անհրաժեշտ պարագաների, բժշկական դիմակների հարցը: Մեկ ամիս հետո, երբ եկել չոքել է մեր դուռը, նայում ենք, որ դիմակներ չկան, դեղեր չկան»,-ասաց նա ու նշեց՝ դեղատների տերերը դեռ մեկ ամիս առաջ պետք է հանձնարարություն ստանային, ապահովեին դիմակները: Հայաստանում կորոնավիրուսի կասկածով պայմանավորված 32 մարդ մեկուսացվել է: Մեկուսացված անձինք պահվում են Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում։

Նմանատիպ նյութեր