211652_close_icon
views-count3957 դիտում article-date 10:39 03-03-2020

Հայաստանը Իրանի հետ հաղորդակցության սահմանափակումները երկարացնում է 2 շաբաթով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իրանի Իսլամական Հանրապետությունում կորոնավիրուսի տարածման դեպքերի հետ կապված Հայաստան-Իրան սահմանահատումների սահմանափակումները կերկարացվեն ևս 2 շաբաթով: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջի ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Մարտի 2-ին՝ առավոտյան, վարչապետի մոտ տեղի ունեցած խորհրդակցությունից հետո, Կառավարությունն արտահերթ որոշում է կայացրել, որը, հավանաբար, այսօր կհրապարակվի և վաղն ուժի մեջ կմտնի: Իրանի Իսլամական Հանրապետության հետ սահմանահատումների հետ սահմանափակումներն ընդունվել էին 2 շաբաթ ժամանակով՝ մինչև մարտի 10-ը: Այդ երկրում առկա համաճարակային իրավիճակով պայմանավորված՝ որոշում ընդունվեց այդ սահմանափակումները երկարացնել ևս 2 շաբաթով՝ մինչև մարտի 24-ը: Բեռնափոխադրումների մասով որոշակի բացառություններ կային, որոնք կհանվեն և ժամանակավորապես կմնան սահմանափակումների դաշտում»,- նշեց Թորոսյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր