211652_close_icon
views-count1836 դիտում article-date 10:32 03-03-2020

Ազգային ժողովում մեկնարկել է քառօրյա նիստը. ՈՒՂԻՂ

ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել են քառօրյա նիստի աշխատանքները: Մարտի 3-ին մեկնարկող նիստի օրակարգում ընդգրկված են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ: Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ կքննարկի «Էներգետիկայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերը, «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ու մի շարք այլ օրինագծեր: Պատգամավորներն առաջին ընթերցմամբ ընդունելու համար կքննարկեն նաև «Դեղերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին, «Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերը, Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ու այլ օրենսդրական նախաձեռնություններ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր