211652_close_icon
views-count2624 դիտում article-date 10:12 03-03-2020

Հայաստանում գերտերությունների ազդեցության գոտիները փոփոխվում են․ «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Հա­յաս­տա­նում մշ­տա­պես գեր­տե­րու­թյուն­ներն ի­րենց ազ­դե­ցու­թյան գո­տի­նե­րը մե­ծաց­նե­լու պայ­քա­րի մեջ են։ Մե­զա­նում ռու­սա­մետ տրա­մադ­րու­թյուն­նե­րը գե­րիշ­խող են ե­ղել, սա­կայն ի­րա­վի­ճա­կը վեր­ջին տա­րի­նե­րին փոխ­վել է։ Վեր­ջերս հայ-ռու­սա­կան մի քն­նարկ­ման ժա­մա­նակ հա­սա­րա­կա­կան-քա­ղա­քա­կան գոր­ծիչ­ներն ան­հան­գս­տու­թյուն են հայտ­նել, որ այդ ուղ­ղու­թյամբ էա­կան փո­փո­խու­թյուն է տե­ղի ու­նե­ցել։ Ռու­սա­կան շր­ջա­նակ­նե­րը մտա­հոգ­ված են, որ Հա­յաս­տա­նում արևմտյան ու­ժե­րը սկ­սում են մեծ տեմ­պե­րով հա­ջո­ղու­թյուն­ներ գրան­ցել, ա­վե­լին՝ Ռու­սաս­տա­նը տա­րա­ծաշր­ջա­նից դուրս մղե­լու վտանգ են տես­նում։ Բայց նաև ար­ձա­նագ­րել են, որ ի­րենք ա­մեն ինչ ա­նե­լու են, որ նախ­կի­նում ե­ղած ի­րենց կշի­ռը չկորց­նեն։ Մեր աղ­բյու­րի պնդ­մամբ՝ ռու­սա­կան քա­ղա­քա­կան շր­ջա­նակ­ներն այս ի­րա­վի­ճա­կը բա­ցատ­րել են նաև այն հան­գա­ման­քով, որ հա­յաս­տա­նյան այ­սօր­վա իշ­խա­նու­թյունն իր ողջ էու­թյամբ հա­կա­ռու­սա­կան է, ին­չը զգա­լիո­րեն նպաս­տում է, որ երկ­րում այդ­պի­սի տրա­մադ­րու­թյուն­նե­րը խո­րա­նան։ «Բայց այս իշ­խա­նու­թյուն­ներն ա­մեն օր ի­րենց հա­վա­տար­մու­թյունն են հայտ­նում, թե Հա­յաս­տա­նը փայ­լուն հա­րա­բե­րու­թյուն­ներ ու­նի Ռու­սաս­տա­նի հետ» դի­տարկ­մանն ի պա­տաս­խան մեր զրու­ցա­կի­ցը հեգ­նեց. «Իսկ ով­քե՞ր էին նրանք մինչ հե­ղա­փո­խու­թյու­նը։ Ռու­սաս­տա­նում չեն մո­ռա­նում նրանց ընդ­գծ­ված հակ­առու­սա­կան պահ­վածքն ու հա­մոզ­մունք­նե­րը։ Հի­մա էլ շատ բան չի փոխ­վել, Ձեր տե­սա­ծը միայն ար­տա­քին շերտն է»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր