211652_close_icon
views-count1565 դիտում article-date 11:04 03-03-2020

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի նախագահին՝ երկրի ազգային տոնի առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադևին՝ երկրի ազգային տոնի՝ Ազատագրման օրվա կապակցությամբ: «Հայաստանը կարևորում է Բուլղարիայի հետ երկկողմ և բազմակողմ ավանդական համագործակցությունը և պատրաստակամ է հետագայում ևս հայ-բուլղարական հարաբերություններն առավել ամրապնդել: Դրա համար մենք ունենք ամենակարևորը՝ արժեհամակարգային ընդհանրություն և մեր ժողովուրդների՝ դարերից եկող բարեկամություն: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Բուլղարիայի ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»,- ասված է նախագահ Սարգսյանի շնորհավորական ուղերձում:

Նմանատիպ նյութեր