211652_close_icon
views-count2615 դիտում article-date 23:12 02-03-2020

ԱՀ պետնախարարը շրջայց է կատարել Ստեփանակերտի և Շուշիի բուժհիմնարկներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը մարտի 2-ին առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի ուղեկցությամբ նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքների շրջանակներում շրջայց է կատարել Ստեփանակերտի և Շուշիի բուժհիմնարկներ, ծանոթացել հիվանդասենյակների պայմաններին և առկա հնարավորություններին: Այցի ընթացքում ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ գործադիր տնօրեն Կարեն Բազիյանը հավաստիացրել է, որ հիվանդանոցը տեխնիկապես վերազինված է, ապահովված անհրաժեշտ դեղորայքով: Խոսելով սուր շնչառական հիվանդությունների մասին՝ Կ. Բազիյանը նշել է, որ վիճակագրությունը ցույց է տալիս, որ նվազել է ինչպես ամբուլատոր, այնպես էլ ստացիոնար բուժվող հիվանդների քանակը: Առողջապահության նախարար Ա. Բաղրյանի խոսքով՝ գերատեսչությունը մշտապես կապի մեջ է ՀՀ գործընկերների հետ: Մինչև այսօր, իրականացված քայլերի արդյունքում, Արցախում դեռևս նոր կորոնավիրուսով հիվանդացության դեպք չի արձանագրվել: Նոր վիրուսը հայտնաբերելու դեպքում հիվանդը կմեկուսացվի, քննարկվում է նաև, հարկ եղած դեպքում, հիվանդներին առանձին բուժհիմնարկ տեղափոխումը: Պետական նախարարը հորդորել է աշխատանքներն իրականացնել էլ ավելի մեծ պատասխանատվությամբ և բնակչության շրջանում շարունակել վիրուսի դեմ պայքարի իրազեկման աշխատանքները: -- [b]ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր