211652_close_icon
views-count3560 դիտում article-date 16:22 02-03-2020

Whoscored. Մխիթարյանը նորից բարձր գնահատականի է արժանացել «Կալյարիի» հետ խաղի համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Whoscored հեղինակավոր պարբերականը ներկայացրել է «Ռոմայի» ֆուտբոլիստների գնահատականներն ու վիճակագրությունն Ա Սերիայի 26-րդ տուրի` «Կալյարիի» հետ [url=https://shamshyan.com/hy/article/2020/03/01/1148714/]խաղում[/url] (4:3): Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բարձր` 9.5 գնահատականն է ստացել: Նրանից բարձր գնահատական ստացել է միայն Նիկոլա Կալինիչը (9.8), որն էլ հենց ճանաչվել է խաղի լավագույն ֆուտբոլիստ ըստ Whoscored-ի, հայտնում է [url=https://armsport.am/2020/03/02/henrikh-4/]Armsport.am[/url]-ը: Մխիթարյանը «Կալյարիի» հետ խաղում գոլի ու գոլային փոխանցման հեղինակ է դարձել: Նա ընդհանուր առմամբ 3 հարված է կատարել, 3-ն էլ` դարպասին: Հայ ֆուտբոլիստն ընդհանուր առմամբ 38 փոխանցում է կատարել, որոնցից 3-ը` սրող: Մխիթարյանի փոխանցումների ճշգրտությունը 84.2% է կազմել: Նա 65 անգամ է դիպչել գնդակին: Հիշեցնենք` «Ռոման» 4:3 հաշվով հաղթել է հյուրընկալվելիս ու այժմ 45 միավորով Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականն է զբաղեցնում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր