211652_close_icon
views-count4126 դիտում article-date 16:44 02-03-2020

Էրդողանը մարտի 5-ին կմեկնի Մոսկվա

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 5-ին կմեկնի Մոսկվա՝ հանդիպելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն, տեղեկությունը հաստատել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Էրդողանը Մոսկվայում կլինի մարտի 5-ին, որտեղ նախատեսված են բանակցություններ՝ մեր նախագահի հետ»,-ասել է Պեսկովը։ Ավելի վաղ տեղեկությունը հաստատել էր նաև Թուրքիայի նախագահի աշխատակազմը։

Նմանատիպ նյութեր