211652_close_icon
views-count4234 դիտում article-date 13:43 02-03-2020

Տեսչական մարմինը իրազեկում է հրապարակել գազասպառման համակարգի անվտանգության ապահովման վերաբերյալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը տեսանյութի տեսքով իրազեկում է հրապարակել ներտնային գազասպառման համակարգի անվտանգության ապահովման վերաբերյալ: Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մամուլի ծառայությունից հայտնում են, որ տեսանյութի պատրաստման համար հիմք է հանդիսացել վերջին ժամանակահատվածում ներտնային գազասպառման համակարգում տեղի ունեցած շմոլ գազից թունավորման, այդ թվում՝ մահացու ելքով պատահարների վիճակագրության և վերլուծության արդյունքները։ «Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, որպես գազասպառման ոլորտը վերահսկող լիազոր մարմին, անհրաժեշտ է համարում, այս տեսանյութի միջոցով քաղաքացիներին իրազեկել գազի անվտանգության կանոնների պահպանման մասին»,- ասված է հաղորդագրության մեջ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր