211652_close_icon
views-count3833 դիտում article-date 12:25 02-03-2020

Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնում է Վրաստան. Օրակարգը հայտնի է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 3-4-ը պաշտոնական այցով կմեկնի Վրաստանի Հանրապետություն: Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ կունենա Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի, նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի և Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի հետ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիի «Հերոսների» հրապարակում ծաղկեպսակ կդնի հուշակոթողին և հարգանքի տուրք կմատուցի: Նախատեսված է նաև վարչապետի հանդիպումը Թբիլիսիի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Նմանատիպ նյութեր