211652_close_icon
views-count6593 դիտում article-date 23:24 01-03-2020

Իտալիա. «Ռոման» գոլառատ խաղում հաղթեց. Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իտալիայի առաջնության 26-րդ տուրում «Ռոման» արտագնա խաղում 4:3 հաշվով ծանր հաղթանակ տարավ «Կալյարիիի» նկատմամբ: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հերթական հիանալի խաղն անցկացրեց «Ռոմայի» կազմում: Հայ ֆուտբոլիստը բազմաթիվ սուր պահեր ստեղծեց թիմակիցների համար, որոնցից մեկն էլ 41-րդ րոպեին իրացրեց Նիկոլա Կալինիչը: Մխիթարյանը հանդիպմանը մասնակցեց առանց փոխարինման: Այս հաղթանակից հետո «Ռոման» 45 միավորով 5-րդ տեղում է և 3 միավոր է հետ չորրորդ տեղում ընթացող «Ատալանտայից»։ [b]Իտալիայի առաջնություն, 26-րդ տուր [/b] «Կալյարի» - «Ռոմա»՝ 3։4 Ժոաո Պեդրո, 28, 89, Գաստոն Պերեյրո, 75 - Նիկոլա Կալինիչ, 29, 41, Ջասթին Կլույվերտ, 64, Ալեքսանդր Կոլարով, 81
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր